ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միայն նախընտրած թիմի շահերը պաշտպանելն անաչառություն չէ

Միայն նախընտրած թիմի շահերը պաշտպանելն անաչառություն չէ
23.04.2013 | 21:04

Դեռ մեր անկախության առաջին տարիներին, երբ ազատ մամուլի կողքին իր դերակատարումն ուներ կուսակցական մամուլը, այս կամ այն կուսակցության պատվերով լրագրող գործընկերների վրա հարձակվելը հազվադեպ հանդիպող երևույթ չէր: Եվ կուսակցական «պետպատվերի» շրջանակներում առանձին լրագրողներ չէին խորշում իրենց գործընկերների հետ փչացնել հարաբերությունները, պիտակավորել միմյանց: Հիմա, երբ թվում է՝ լրագրողներն ու մամուլն ավելի ազատ են, կուսակցական հրահանգավորված պատվեր էլ չպետք է լիներ, այդ տխուր ավանդույթի ոգին պահպանվել է պիոներական անցյալի հուշերով ապրող լրագրողների մոտ: Ինչո՞ւ: Դժվար է ասել: Նշեմ միայն, որ մասնագիտական համերաշխությունը, որը գոնե արտաքուստ պահպանվել էր այս ընթացքում, քանդվեց քաղաքական գործիչների թեթև ձեռքով, և հիմա լրագրողը լրագրողի վրա է հարձակվում՝ քաղաքական այս կամ այն թիմի շահերը պաշտպանելու անվան ներքո: Եթե դատենք այդ հարձակումներից՝ իրենք են միակ անփոխարինելին, պրոֆեսիոնալը, ազնիվն ու անկաշառը, մնացյալը՝ պատվեր կատարողներ են, ծախու: Դատեք՝ ինչպես ինքներդ եք ուզում: Բայց եթե ձեր պատկերացրած անաչառությունը նախընտրած թիմի շահերը պաշտպանելով է սահմանափակվում սոսկ, դա էլ ձեր խնդիրն է, շարունակեք նույնքան անաչառ գտնվել, որքան մինչև հիմա եք եղել: Միայն թե մի՛ ներքաշեք ձեր գործընկերներին ինտրիգների մեջ, որոնք ի սկզբանե խորթ են եղել նրանց էությանն ու չափազանց տհաճ՝ արձագանքման համար: Հատկապես որ՝ լրագրողներին քաղաքական ուժերը սովոր են դիտելու որպես գործիքների:
Չդառնանք գործիք նրանց ձեռքում: Հասկացողը՝ կհասկանա: Էլ չեմ անդրադառնալու այս թեմային:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ